Կանայք իսկապես անհասկանալի արարածներ են: Նրանց անպատճառ պետք է ընկնել պսակադրության աթոռակի վրա, հետո խոհանոց, լվացքատուն, ծննդատուն, ծնողական խորհուրդ, մինչև կկարողանան վերջապես ասել, որ բոլոր տղամարդիկ սրիկաներ են: Ապա կհետևի ամուսնալուծությունը, իսկ մեծամասամբ' նաև ալիմենտը, այսինքն տույժ, որը ստիպված է վճարել մեկը' երկուսի սխալների համար...
Տղամարդիկ արագ են կորցնում իրենց սիրտը և նույն արագությամբ էլ վերստին ձեռք են բերում: Նրանք օդային ամրոցներ են կառուցում և մեղադրում են կանանց այն բանի համար, որ այդ ամրոցներն իրական չեն դառնում: Անկախ ամեն ինչից, տղամարդիկ իրենց չգիտես ինչ հերոսներ են երևակայում ու մինչև խոր ծերություն չեն ցանկանում զենքերը վայր դնել...…
ՄԱՐՏԻ ԼԱՐՆԻ
Hovik Charkhchyan