Ալեք Ենիգոմշյանի շուրջ բարձրացված արհեստական ու կեղծ աղմուկը վկայում է այն մասին, որ հասարակությունը առաջնորդվում է կարծրատիպային մտածելակերպով, առանց կոնկրետ իրավիճակի մեջ խորանալու: Եթե ԱՍԱԼԱյի մարտիկ է ուրեմն բոլոր հարցերում անմեղ է, եթե ոստիկան է ուրեմն մեղավոր է: Ծիծաղելի վիճակի մեջ հայտնվեցին նրանք, ովքեր 5 րոպեն մեկ պարբերականությամբ ստատուսներ էին տեղադրում դատապարտելով իրականում գոյություն չունեցող երևույթ:
Այսօր ապացուցվեց, որ ոստիկանները ոչ միայն օգնել են Ենիգոմշյանին փողոցը հատել, այլ նաև տաքսի են կանչել, օգնել են Ենիգոմշյանին իր գտնվելու վայրը բացատրել: Ի դեպ այս բոլոր գործողությունները ոստիկանության կանոնակարգում չկան: Սա զուտ մարդկային մոտեցում է:
Տարրական քաղաքավարությունը պահանջում է, որպեսզի բոլոր այն մարդիկ ովքեր երեկ գոռում և հայհոյում էին փողոցներում, այսօր ներողություն խնդրեն իրենց թյուր տեղեկացվածության համար, ոչ թե փորձեն լղոզել իրականությունը:
Հ.Գ. Օգոստոսին գրել էի եվրոպացի (հույն) ոստիկանների մասին, ովքեր թալանված մարդկանց թողեցին բախտի քմահաճույքին և հրաժարվեցին օգնել, պատճառաբանելով, որ մինչև վերջին եվրոցենտը թալանված մարդիկ 30 եվրո չունեին որպեսզի տաքսիով հասնեին ոստիկանություն դիմում գրելու, իսկ ոստիկանական մեքենայով տուժողներին հրաժարվեցին տեղափոխել:
Նարեկ Մալյան