Երեկ' հոկտեմբերի 20-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբռահամյանը պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:


Հայաստանն ու Իրանը արդեն հազարավոր տարիներ ունեն բարեկամական հարաբերություններ և համատեղ իրականացրել են մի շարք ծրագրեր: Բանակցություններ են ընթանում նաև Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության, Իրան-Հայաստան նավթամթերքի խողովակաշարի կառուցման վերաբերյալ։
Ճիշտ է' ՀՀ-ն Ռուսաստանից գազ է ներկրում համեմատաբար ցածր գներով, բայց Իրան-Հայաստան գազատարը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության համար: Քանի որ այն'


1.Այն ստեղծում է Վրաստանի տարածքով գազի ներկրման այլընտրանք՝ ապահովելով մեր էներգետիկ անվտանգությունը հարավկովկասյան տարածաշրջանի հնարավոր նոր ապակայունացման դեպքում։


2.Հնարավորություն է տալիս Հայաստանին, օգտագործելով ներկրվող բնական գազը, մեծացնել արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալները։


Վերջին հանգամանքը մեզ հնարավորություն կտա ավելացնել Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները և, վաղ թե ուշ բացման ենթակա, Թուրքիայի էլեկտրաէներգիայի շուկայում մասնակցության որոշակի ներուժ, հնարավորություն ստեղծել։


ԵՏՄ անդամ երկիր լինելու շնորհիվ Հայաստանի համար Իրանի հետ տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծվում: Քանի որ ՀՀ ն կարող է դառնալ ԵՏՄ-ԻԻՀ առևտրի կապող օղակ: Արդյունքում կարող ենք ունենալ ինչպես բեռնափոխադրումների ծավալի զգալի մեծացում, այնպես էլ տարբեր համատեղ շինարարական, դեղագործական, էներգետիկ ծրագրերի իրականացում Հայաստանում՝ որպես ԵՏՄ երկիր հանդիսացող երկրում (պարզ է, շահագործման և իրացման առավել բարենպաստ պայմաններով):


Շատ կարևոր է նաև Հայաստան-Իրան ռազմաքաղաքական հարաբերությունների ամրապնդումը: որը կարող է դառնալ տարածաշրջանում միջնորդ երկիր Երևանի և Բաքվի միջև ԼՂՀ-ի շուրջ ընթացող բանակցություններում: ԵՎ Այս հանգամանքը հաշվի առնելով պետք է բավականին զգուշորեն մոտենալ Իրանի հետ քաղաքական համագործակցությանը: Վերջին ժամանակներս ակտիվացել է տարածաշրջանում Թուրքիայի դերը, որը հանդիսանում է Ադրբեջանի անմիջական դաշնակից և Իրանի քաղաքական ակտիվացումը տարածաշրջանում կնվազեցնի Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական շահերին:

 

 

 Խաչատրյան Ժոռա