ՀՀ-ի միացումը ԵՏՄ-ին այս նոր փուլի գլխավոր պայմանն է: Մի կողմից այդ անդամակցության հետ կապված Իրանը դառնում է երրորդ երկիր և Հայաստանի հետ կսկսեն գործել նոր մաքսատուրքեր, մյուս կողմից 75 միլիոնանոց իրանական շուկան սահմանակից կդառնա 170 միլիոնանոց Եվրասիական տնտեսական միությանը և որոնց կապող երկիրը կարող է դառնալ Հայաստանը: Եվս մեկ պայման է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը արևելքի կողմից, ինչը հուշում է որ այս գործընթացը կարող է շարունակական բնույթ կրել' ընդհուպ մինչև Արևմուտքի կողմից պատժամիջոցների վերացում: Սա լիովին նոր իրավիճակ կստեղծի Հայաստանի համար, քանի որ առկա պատժամիջոցները իրական խոչընդոտ են հայ-իրանական տնտեսական հարաբերությունների խորացման հարցում, մասնավորապես բանկային ոլորտում, որտեղ Հայաստանը ունի բավականաչափ կայացած համակարգ և կարող սպասարկել ծանրակշիռ գործարքներ: Հաշվի առնելով այս կարևոր իրողությունները՝ կարել է եզրահանգել, որ առաջիկայում հայ-իրանական հարաբերություններին սպասվում է նոր փուլ, իսկ փոխշահավետ պայմանների ապահովումը պայմանավորված է արդյունավետ բանակցություններից:
Վաչագան Գևորգյան