Թաիշին գնաց չորս դրակոնների մոտ, որ դարեր ի վեր ապրում էին իրար հետ խաղաղ և համերաշխ: Կապույտ դևը մեծ Ուժի համար էր պատասխանատու: Դեղին դևը՝ գիտելիքի: Սպիտակ դևը՝ Հոգին էր անձնավորում: Իսկ Կարմիր դևը միավորում էՐ բոլորին և անվանվում Կյանք:
- Ինչո՞ւ ես մեզ այցելել երիտասա՛րդ, - հարցրեցին դևերը Թաիշային:
- Օժտե՛ք ինձ ինչ-որ բանով՝ ուժով կամ գիտելիքներով:

 


- Ինչ-որ բանո՞վ: Ինչ-որ մի՞ բանով, – վրդովվեցին դևերը:- Մենք չորսն ենք: Մենք միշտ միասին ենք: Մենք չենք կարող քեզ տալ որևէ մի բան: Դու պետք է երկար ճանապարհ անցնես, միայն այդ դեպքում, մենք՝ չորսս, կհամաձայնվենք կիսվել ամեն մեկս մեր Էությամբ:
- Ոչ,- հոգոց հանեց Թաիշին: - Ես չեմ կարող այդքան երկար սպասել: Հիմարություն է այդքան երկար ժամանակ տրամադրել ուսուցմանը՝ վստահ չլինելով, որ վերջում դուք կտաք ինձ այն, ինչ ես փնտրում եմ:
- Դե, ուրեմն պետք է սովորես, որպեսզի փորձես արժանանալ մեր հավանությանը, - պատասխանեցին դևերը:
- Իսկ ինչո՞ւ դուք չեք կարող խոսել ամեն մեկդ ձեզ համար,- չհանձնվեց Թաիշին:- Ինչո՞ւ եք դուք ամեն բան միասին որոշում: Միգուցե առանձին դուք թո՞ւյլ եք:
Դևերը Խորհեցին:

 


- Ես կարող եմ ապրել ինքս ինձ համար,- ասաց Կապույտ դևը: - Ես հենց Ուժն եմ: Ինձ չի հաղթի և ոչ մի զինվոր: Էլ ինչի՞ս է պետք Հոգին: Ինչի՞ համար է գիտելիքը, Ուժը. առանց դրանց էլ կլինի:
Սթափվեց Կարմիր դևը, որ կյանքն էր մարմնավորում: Ուզում էր կանգնեցներ Կապույտ դևին: Բայց Կապույտ դևը թափահարեց թևերը և թռավ: Այդպես, Կյանքը մնաց առանց Ուժի:
- Եվ ես կարող եմ ապրել ինքնուրույն,- ասաց Դեղին դևը,- գիտելիքը կարող է լինել առանց Ուժի և Հոգու:
Թռավ և Դեղին դևը: Այդպես, Կյանքը մնաց առանց գիտելիքի:
- Իսկ ինձ էլ բացարձակ պետք չեն ո՛չ Ուժը, ո՛չ էլ գիտելիքը: Ես կարող եմ ինքնուրույն էլ ապրել:
Եվ Սպիտակ դևը թռավ: Կյանքը մնաց առանց Հոգու:

 


- Ինչ արած,- թախծոտ նայեց Կարմիր դևը Թաիշային: Դու ուզում էիր մեզանից ինչ-որ բան ստանալ: Ստացի՛ր իմ պարգևը՝ հավերժական Կյանքը՝ առանց Ոժի, Գիտելիքի և առանց Հոգու: Դու արժանի ես դրան:
Այդպես էլ բաժանվեցին չորս դևերը: Եվ թռան նրանք հեռավոր երկրներ՝ կարոտելով միմյանց: Մտածում էին այն մասին, որ ինչ-որ մեկը կարողանար միավորել իրենց և ապացուցել, որ նրանք չորսն էլ առանձին ապրել չեն կարող:
Իսկ դեռևս մարդիկ հանդիպում են նրանց միայնակ:
Ավա Արդոյից

Յացեկ Էրկա "Էլլիսոնի հրաշքների աշխարհը"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան