Ի՞նչն է, որ մեզ ամենաուժգին ցավն է պատճառում: Սերը: Սերն աշխարհի ամենաահավոր ուժն է, և եթե նա չի հանդիպում պատասխան զգացմունքի, ապա մեզ ստիպում է տառապել: Երբ դա պատահում է, երկու բան կարելի է անել: Կարելի է սպանել սեփական զգացմունքը, բայց այդ դեպքում կմեռնի նաև մեր մի մասնիկը: Կամ կարելի է խնդրել Աստծուն' բացել մեկ այլ ճանապարհ այդ սիրո համար:

 

Ու եթե դու խնդրես Նրան, Նա քեզ սեր կտա, որն այլևս ոչնչացնել չի կարող ոչ մի բան: Երբ մենք չենք կարողանում սիրել այդ բառի սովորական իմաստով, Բարձյալը կարող է մեզ տալ մեկ ուրիշ հրաշալի միջոց…

 

 

Հովիկ Չարխչյան