Մի խումբ գիտնականներ 4 տարի ուսումնասիրել են 2000 հիվանդի գիտակցության աշխատանքը սրտի կանգ վերապրելուց հետո: Նրանցից 140-ը պատմել են, թե ինչ են տեսել, զգացել ու ապրել նրանք, երբ նրանց սրտի աշխատանքը կանգ է առել: Այսպիսով գիտնականները եզրակացրել են, որ մարդու գիտակցությունը նույնիսկ ուղեղի աշխատանքի դադարելուց հետո շարունակում է գործել:

 


Կլինիկական մահ տարած հիվանդներից յուրաքանչյուրը 5-րդը ունեցել է խաղաղության, անդորրի, լիարժեք հանգստի զգացողություն: Նրանցից 1/3-րդը ժամանակի ընթացքի փոփոխություն՝ դանդաղցում կամ արագացում: 13 տոկոսը տեսել է թե ինչպես իր հոգին դորս գալիս ֆիզիկական մարմնից ու թռչում դեպի երկինք: Բրիտանացի մի կին պատմել է, որ տեսել է, որ կանգնած է եղել իր մարմնի կողքին ու կողքից կարողացել է հետևել, թե ինչպես են վիրահատում իր սիրտը: Թեև բժիշկները նշում են, որ անզգայացումից կես րոպե հետո ուղեղն ամբողջությամբ անջատվում է և չի կարող որևէ տեսալսողական ազդակ հաղորդել: