2011 թ․հրապարակված Թուրքիայի արտաքին գործերի նախարարության զեկույցում անդրադարձ է կատարվել Օսմանյան կայսրությունում հայերի զբաղեցրած բարձր պաշտոններին։ Ըստ զեկույցի' 29 հայ եղել է փաշա (գեներալ),
22 հայ' արտաքին գործերի, առևտրի, ֆինանսների նախարարներ: Մեծ թվով հայեր գլխավորել են գյուղատնտեսության և տնտեսական առաջընթացի հարցերով զբաղվող պետական գրասենյակները։1876 - 1913 թթ․ օսմանյան մեջլիսում (խորհրդարան)33 հայ պատգամավորներ են եղել: Արտաքին գործերի նախարարությունում պաշտոնավարել է 7 հայ դեսպան,11 հյուպատոս: Գիտության բնագավառում աչքի են ընկել 11 հայ պրոֆեսորներ։

 

 


Անգլերեն ու թուրքերեն լեզուներով գրված զեկույցում
1915թվականի հայոց ցեղասպանությունը որակվում է որպես «ցավալի իրադարձություններ»: Նշված է նաեւ, որ
«1890-1914 թթ. Օսմանյան կայսրությունում ավելի քան 40 ապստամբություն է եղել: Իսկ առաջին աշխարհամարտի տարիներին հայերը, ռուսական բանակի հետ համագործակցելով, մուսուլմանների կոտորածներ են իրականացրել' սպանելով 523 հազար 955 թուրք»: