Միլանում՝ ՙՙԱսիա-Եվրոպա՚՚ Ֆորումի գագաթաժողովի շրջանակներում, կայացել է Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պետրո Պորոշենկոյի երկրորդ հանդիպումը, այս անգամ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ:

Կողմերը հանդիպումը գնահատել են ՙՙդժվար, լարված, բայց՝ պոզիտիվ՚՚: Մոսկվան ու Կիևը, ըստ Ուկրաինայի նախագահի, հավաստել են իրենց նվիրվածությունը Մինսկում կնքված հրադադարի հռչակագրին ու քննարկել են գազային համաձայնությունների ընդհանուր սկզբունքները, թեև այս հարցում վերջնական համաձայնությունների չեն հանգել:

 

 

Սուրեն Սուրենյանց