Հարվարդի համալսարանի շրջանավարտ, մասնագիտությամբ իրավաբան, Ուիլյամ Հայքլինգ Պրեսկոտի գլխում միտք ծագեց գրել Մեքսիկայի գիտական պատմությունը: 1843 թ. նա Նյու Յորքում հրատարակեց «Մեքսիկայի նվաճումը» ուշագրավ աշխատությունը, որը ցնցեց ամբողջ գիտական աշխարհը եւ մեծ մասսայականություն ձեռք բերեց:
Մարդկությունը զարմանքով իմացավ մոռացության հորձանուտում թաղված մայաների, ացտեկների, ինկերի, տոլտեկների, միշտեկների ու Ամերիկայի բնիկ մյուս ժողովուրդների պատմության մասին: Կույր հեղինակը գրել է նաեւ պատմագիտական այլ աշխատություններ, որոնցից ուշագրավ է նաեւ «Պերուի նվաճման պատմությունը»: