Միլանում անցկացվող ՙՙԱսիա-Եվրոպա՚՚ Ֆորումի տասներորդ գագաթաժողովի շրջանականերում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը:

Օրակարգում եղել են ուկրաինական ճգնաժամն ու գազային խնդիրը: Ըստ ամենայնի, կողմերը չեն կարողացել մերձեցնել տրամագծորեն տարբեր իրենց դիրքորոշումները՝ չնայած հանդիպումը տևել է 2,5 ժամ:

Ի դեպ...

Վլադիմիր Պուտինի ու Անգելա Մերկելի հանդիպումը պլնավորված էր ավելի շուտ, սակայն կայացել է Երևանի ժամանակով գիշերը ժամը 1:30-ին, որովհետև Ռուսաստանի նախագահն ուշացումով է ժամանել Միլան՝ Սերբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպումներից հետո: Հանդիպումներից ուշանալը՝ Պուտինի համար սովորական երևույթ է: 2013թ-ին նա 49 րոպե սպասեցնել է տվել Հռոմի Պապին, 2013թ- ամռանը 13 րոպե ուշացել է Մեծ Բրիտանիայի թագուհու հետ հանդիպումից:

 

 

Սուրեն Սուրենյանց