Վարչապետի արտագնա մեսիջները շատ էլ հետաքրքիր ուրվագծեցին պետության վաղվա աշխատանքային ֆռոնտը:
Լուրերով լսեցի որ ԱՄՆ այցի ընթացքում վարչապետը Արժույթի միջազգային հիմնադրամի, համաշխարհային բանկի, Միջազգային ֆինանսական կոորպորացիաի հոպարների հետ հանդիպման ժամանակ նշեց երեք առանցքային ուղղություն, որոնցով բազմաթիվ նախագծեր ու լիքը բարեփոխումներ կան անելու: Էներգետիկա, ֆինանսներ ու արդարադատություն: Իմ կարծիքով Աբրահամյանը սրանով փաստեց, որ էս երեք ոլորտների պատասխանատուների վրա է առայժմ ստավկա անում, ու անուղղակի ասեց նաև, որ էս քառյակ, եռյակ, երկյակ ու նման ներքաղաքական ֆարսերը նույնիսկ վիրտուալ խոչընդոտ չեն իր կառավարության համար:
Լավ, ասենք Էներգետիկայի, ֆինանսների, արդարադատության նախարարներին դաբրոն ու ֆրոնտը տվեցիք, բա մյուսները ինչ է ռազմավարական չեն? Բա էն Աշոտյանը? Մի բան էլ նրա մասով ասեյիք, թե չէ Հայսատանի գիտություն կրթությունը լրիվ ձեռքից գնացել է:
Ջոն Կարապետյան