Հայաստանը պաշտոնապես միացավ Եվրասիական տնտեսական միությանը ։ Հավանաբար այն գործողության մեջ կմտնի արդեն հաջորդ տարվա սկզբից։
Տնտեսական միության կազմում, գոնե այս փուլում, Հայաստանի հիմնական գործընկերը լինելու է Ռուսաստանը։ Սակայն դա չի նշանակում, որ Ղազախստանի եւ Բելոռուսի հետ հարաբերություններում ակնկալիքներ չկան։ Որքան էլ անդամ մյուս երկրների եւ հատկապես Ղազախստանի հետ Հայաստանի տնտեսական կապերը գտնվում են ցածր մակարդակի վրա, սակայն վերջին տարիների միտումները վկայում են, որ այստեղ որոշակի ներուժ առկա է։ Առավել եւս, արտահանման ուղղությամբ։

 

 


Ղազախստանն այն եզակի երկրներից է, որի հետ Հայաստանն ունի դրական ապրանքային փոխանակում։
Թեեւ այս շուկայում հայկական ապրանքների տեսականին եւ ծավալները ներկայումս մեծ չեն, այնուհանդերձ դրանք անհամեմատ գերազանցում են ղազախական ներմուծմանը։ Միայն անցած տարի հայկական ապրանքների արտահանումը կրկնակի ավելացել է։ Աճ է նկատվում նաեւ այս տարվա ընթացքում։ Ութ ամսվա տվյալներով, Ղազախստան արտահանումն ավելացել է 20 տոկոսով։

 

 

Վաչագան Գևորգյան