Ամենաճիշտ նախադրյալներից մարդիկ հաճախ անում են ամենասխալ եզրակացությունները: Սիրտը նույնպես խաբում է, ինչպես և բանականությունը, նրա մոլորությունները ոչ պակաս կորստաբեր են, բայց նրանցից ազատվելն ավելի դժվար է' նրանց հետ կապված ցավի պատճառով: Չկան երևակայական դժբախտություններ: Բոլոր դժբախտություններն իրական են, եթե տառապում ես նրանցով: Երևակայական վիշտը ճշմարիտ վիշտ է: Երևակայությունը զգայուն մարդուն դարձնում է արվեստագետ, իսկ խիզախին' հերոս: Կարողացեք տառապել:

 

 

Ով տառապում է գիտենալով, նա ավելի քիչ է տառապում: Միայն սիրտն է ընդունակ իր երազներն արգասավորելու: Սիրտը կարող է միտք ավելացնել, բայց միտքը չի կարող սիրտ ավելացնել: Առողջ միտքը հազվադեպ է զուգորդվում միջակ բնավորության և ավելի հազվադեպ' բարձր խելքի հետ: Կարելի է կասկածել ամեն բանում, սակայն կյանքի պայմանները դրանից չեն փոխվի: Ոչ թե բանականությունն է կործանարար մարդու համար, այլ բանականության սխալները: Մարդը եկել է երկիր վերջինը, նա միայն երեկ է ծնվել: Դրա համար չի կարելի պահանջել, որ նա լինի չափազանց խելամիտ: Ժամանակը միշտ պիտի հարգի ու պաշտպանի այն, ինչ ամուր է, բայց և պիտի փոշի դարձնի այն, ինչ անկայուն դուրս կգա: