Այս շաբաթ ու կիրակի օրերը հաստատ հանգիստ չեն լինելու ԱՄՆ Միսսուրի նահանգի Սենթ-Լուիս ու Ֆերգյուսոն քաղաքների բնակիչների համար:


Այս քաղաքներում, որոնք առավելապես բնակեցված են աֆրոամերիկացիներով, դարձյալ տեղի են ունենալու ցույցեր՝ ընդդեմ ոստիկանական բռնության ու ռասսայական խտրականության:


Դարձյալ մարդիկ հիշելու են 18-ամյա Մայքլ Բրաունին, ով օգոստոսի 9-ին սպանվել է սպիտակամորթ ոստիկան Դարրեն Ուիլսոնի կողմից:

Մի ողբերգական դեպք էլ տեղի է ունեցել երեք օր առաջ, երբ Սենթ-Լուիսի 18-ամյա աֆրոամերիկացի անզեն բնակիչ Վոնդերրիտ Մայերսը դարձյալ սպանվեց ոստիկանի կողմից:


Ցույցերը հիմնականում խաղաղ են լինում, սակայն Սենթ-Լուիսում ոստիկանությունն օրերս արցունքաբեր գազ է կիրառել այն բանից հետո, երբ որոշ ցուցարարներ այրել են ամերիկյան դրոշները:

 

 


Սուրեն Սուրենյանց