Մանիպուլյատորը' չցանկանալով ռիսկի դիմել, նախընտրում է վերահսկել իրեն շրջապատողներին, այլ ոչ թե շփվել նրանց հետ: Այդ պատճառով էլ նա երկխոսության մեջ չի մտնում, այլ զրույց է «վարում»: Նա ինքն է ընտրում խոսակցության թեման: Նա գնահատում է, այլ ոչ թե լսում, ջանում է համոզել, այլ ոչ թե հասկանալ:
Եթե լսարանն ինչ-որ պատճառով նրան հարմար չի գալիս, նա կարող է խոսակցությունը սահմանափակել «անվտանգ» թեմաների, ասենք, եղանակի քննարկմամբ: Ուրիշների համար այդպիսի ընդհանուր թեմաները կարող են ծառայել իբրև շփումներ հաստատելու առաջին քայլ, բայց ոչ մանիպուլյատորի համար: Նրա համար դրանք ավելին չեն, քան շփումներից հեռանալու միջոց:
ԷՎԵՐԵԹ ՇՈՍԹՐՈՄ
Հովիկ Չարխչյան