Ե՞րբ իսկական ճանաչումը կայցելի ձեզ...
Իրերի ու երևույթների վերաբերյալ հայացքն ամեն ակնթարթ փոխվում է: Հայացքը փոխվելուն պես թվում է, թե ինքն առարկան էլ փոխվեց: Դե՛ն նետեք հայացքներն ու դատողությունները, և այդժամ իրերի իսկական ճանաչումը կայցելի ձեզ:
Քննադատե՛ք ոչ թե ուրիշներին, այլ ինքներդ ձեզ: Հարբած մարդ տեսնելով մի՛ դատապարտեք նրան. Հիշե՛ք՝ նա դուք եք, միայն թե այլ կերպարանքով: Նա, ում ներսում խավար չկա, ուրիշների մեջ էլ խավար չի տեսնում: Շրջապատողների մեջ դուք տեսնում եք միայն այն, ինչը հենց ձեր մեջ կա: Այս ձևով դատելը ինքնակատարելագործման ամենահավաստի ճանապարհն է: