«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում 12-րդ հոդվածով սահմանված' ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջն այսօր ՀՀ կառավարությունը որոշել է հետաձգել:
Պահանջը չի տարածվում օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը:
Կառավարության այս որոշումը, գլոբալ հարթության մեջ, որևէ խնդիր լի լուծում, սակայն որոշակի արձագանք է առևտրականների բողոքին:
Ենթադրում եմ, որ այս որոշումն որոշակիորեն պառակտում կմտցնի նաև առևտրականների շարքերում:
Նրանցից ոմանք գուցե հանգստանան ձեռք բերվածով՝ հույսով, որ մի քանի ամիս էլ աշխատելու հնարավորություն ստացան, մյուսները համարեն, որ խնդիրը լուծված չէ ու պետք է շարունակել պայքարը:
Իշխանությունը սովոր է՝ լղոզված որոշումներով, մասնատել սոցիալական շարժումները:
ՍԴ հայտնի որոշումն ու դրա զարգացումներն, ըստ թության, պառակտեցին ՙՙԴեմ եմ՚՚ շարժումը:
Նույն ազդեցությունը կարող է ունենալ նաև կառավարության այսօրվա որոշումը:
Սուրեն Սուրենյանց