Մեկ տարի աշխատելուց հետո «Սուպեր Մամա» ֆիլմը հանձնեցինք հանդիսատեսի դատին: Ֆիլմի ընթացքում մարդիկ լիաթոք ծիծաղեցին, իսկ վերջում հուզվեցին այն աստիճան, որ շատերը չէին կարող թաքցնել իրենց արցունքները!
Իսկ ես... ես հասկացա, որ երջանիկ եմ! Երջանիկ եմ, որ մարդկանց կարողացանք 2 ժամով կտրել առօրյա հոգսերից և տանել մի աշխարհ, որտեղ կա մարդասիրություն և սեր! Երջանիկ եմ, որ անում եմ իմ սիրած գործը իմ սիրած երկրում!
Հայկ Մարության