Իմ տունը լի է գրքերով, որոնք ես չեմ կարող կարդալ, երաժշտական ձայնագրություններով, որոնք ես չեմ կարող լսել, և լուսանկարներով, որոնց չեմ կարող նայել, քանի որ դրանք հարուցում են չափազանց ուժգին զուգորդումներ անցյալի հետ:

 

 

Քոլեջի ընկերների հետ հանդիպելիս ես ջանում եմ հնարավորինս քիչ խոսել ուսման տարիների մասին, քանի որ ես այնտեղ երջանիկ էի (պարտադիր չէ' ավելի երջանիկ, քան հիմա, բայց ուրիշ երջանկությամբ, հստակ ու հատկապես հոգու այդ տրամադրությանը բնորոշ, այնպիսին, որն էլ երբեք ետ չի գա): Այն օրերի պատանեկան փայլը խժռում է ինձ: Ես մշտապես գլխով խփվում եմ եղած ուրախությունների պատին, իսկ եղած ուրախությունների հետ ինձ ավելի դժվար է հաշտվել, քան եղած տխրությունների:

ԷՆԴՐՅՈՒ ՍՈԼՈՄՈՆ
«Միջօրեի հրեշը» գրքից

 

 

Հովիկ Չարխչյան