Հայաստանում մսամթերքի, երշիկեղենի և կաթնամթերքի մասով արդյունաբերական արտադրությունը միջինով 6-10% աճ է արձանագրել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Մսամթերքի, ներառյալ երշիկեղենի արտադրությունը նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ ավելացել է 18%-ով, մսի կիսապատրաստուկները՝ 14%-ով, պանիրը՝ 4.4%, կաթը՝ 5.7%:


Գյուղատնտեսական մթերքի, այդ թվում նաև մսամթերքի և կաթնամթերքի արտահանման հնարավորությունների իրացումը ավելի օրակարգային է դառնում Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցության համատեքստում: Երկու ամիս առաջ Ռուսաստանը արգելանք դրեց Եվրոպայից ներմուծվող սննդամթերքի վրա, այդ թվում՝ կաթնամթերքի և մսամթերքի վրա: Հետևաբար ռուսական շուկայում այս ապրանքատեսակների գծով առաջացել է «դատարկ տարածություն», ինչի լրացման գործում թեկուզ փոքր չափով պետք է նաև մասնակցություն ունենան հայկական արտադրության ապրանքները:

 

 

Դավիթ Պետրոսյան