Սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար, որոնք ընդգրկված են "ՓԱՐՈՍ" համակարգում և ունեն անապահովության համապատասխան միավոր, այս տարի հատկացվել է 1 500 կրթաթոշակ:


Այդ կրթաթոշակները բավարար են լավ սովորող ուսանողների ուսման վարձը 50-100 % փոխհատուցելու համար:


Բուհերից հավաքագրված նախնական տվյալներով անապահովության ցուցանիշի և առաջադիմության շեմի համադրության արդյունքում այս պահին 560 ուսանող բակալավրիատում և 29 ուսանող մագիստրատուրայում կօգտվի պետական աջակցությունից:


Վերջնական տվյալները կներկայացվեն լրացուցիչ:

 

 


Արմեն Աշոտյան