Իսկ ի՞նչ կլինի եթե ձեռքիս հացը կիսեմ մի անտունի հետ, երևի այն բավականությունը չեմ ստանա, ինչ ստանում էի ամբողջական հացից, բայց փոխարենը մի փոքրիկ բերան կժպտա ինձ...
Իսկ ի՞նչ կլինի եթե, այսօրվա վաստակածիցս մի փոքրիկ մաս նվիրաբերեմ նրան, ով ցանկանում է,բայց չի կարողանում վաստակել, երևի մի կոտրված կամ անշարժացած ձեռք կջանա, որ ձեռքս սեղմի ամուր-ամուր...
Իսկ ի՞նչ կլինի եթե , ժպիտը դեմքիս, ծաղիկներ բաժանեմ ամենքին, թող իմ ծաղկեփունջը իր տեսքը կորցնի բայց ես գիտեմ մի փոքրիկ սիրտ կթփրտա իմ համեստ ծաղկից...
Իսկ չի՞ լինի, որ մենք սկսենք ավելի պարզ ու բարի ապրել, ավելի մոտիկ ու հարազատ՝ մեկմեկու:
Պարզապես այնքան անտարբեր ենք դարձել, որ բարին գործելու համար առիթ է պետք...
Ելենա Հարությունյան