Վերջերս ռուսաստանյան "Տրիումֆ Ռոսսի" հեռուստաընկերությանը հարցազրույց էր տվել ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյաը,որը բավական մեծ արձագանք գտավ մեր հասարակության մոտ...Շատերը հիշեցին Արմեն Բորիսի նաև նախորդ հարցազրույցները,որոնցում նա բավական"լավ" է խոսում ազեր-կոյունլուների մասին...Նույնիսկ եղան վաստակավոր դերասանին վիրավորելու դեպքեր...
Ես իհարկե ԴԵՄ եմ անձնական վիրավորանքներին,բայց միևնույն ժամանակ բացարձակ չեմ կիսում վաստակաշատ մեր հայրենակցի տեսակետները,որոնք վերաբերվում են հայ-ազերիական հարաբերություններին..Արմեն Ջիգարխանյանը չի հասկանում հայ-ազերիական կոնֆլիկտի պատճառները ու օրինակ է բերում այն տարիները,երբ ինքը եղել է Բաքվում,և նրան շատ լավ են ընդունել այնտեղ...ԽՍՀՄ ժողովրդական դերասանը երևի լավ չգիտի ազերիների բարբարոս էությունը և,որ քոչվոր թուրքը չի կարող լավ հարաբերություններ ունենալ նրա հետ ում տարածքի ու հայրենիքի մեծ մասին տիրացել է...

 

Ազերիները մեզ հետ լավ են եղել,երբ Հայաստանից անջատել և իրենց են տրամադրել ՀԱՅԱԲՆԱԿ Արցախը,Նախիջևանը և այլ տարածքներ...Նրանք հայերի հետ լավ էին,որովհետև տասնյակ տարիներ ՀԱՅԵՐԸ լռել են և չեն արձագանքել Նախիջևանը և Արցախը հայաթափելու սև և սպիտակ ոչխարների ծրագրերին...Ցավոք,Նախիջևանի և Դաշտային Արցախի պարագայում դա նրանց մոտ ստացվեց ,և երբ հայերն ըմբոստացան Լեռնային Արցախի լիակատար հայաթափման ծրագրին և պահանջեցին իրենց իրավունքները հարգել ազերիները դա ընդունեցին թշնամաբար և փորձեցին ի կատար ածել այն,ինչ իրենց ավագ եղբայրները արեցին Արևմտյան Հայաստանում 20-րդ դարի սկզբին...Այ հենց սա էր հայ-կոյունլույական կոնֆլիկտի ՀԻՄՆԱԿԱՆ պատճառը...

 

 


Արմեն Ջիգարխանյանը նաև հիշում է տխրահռչակ երգչուհի Զեյնաբ Խանլարովային ,որին Երևանում շատ լավ էին ընդունում...Այո՛,եղել են նաև այդպիսի ժամանակներ...Բայց շատ լավ կլիներ,որ Արմեն Բորիսին նաև ծանոթար Զեյնաբի արդի հարցազրուցներին,որոնք վերաբերվում են հայերին...Քնած մարդուն սպանող Ռ.Սաֆարովին քննադատողներին այս 78 ամյա ԱՆԱՍՈՒՆ երգչուհի կոչվածը պատասխանել էր."Այն մարդիկ,ովքեր քննադատում են Սաֆարովին ունեն հայկական կեղտոտ արյուն...Ես նրա տեղը լինեյի նույնը կանեյի...Նա ոչ միայն Ադրբեջանի հերոս է...Նա ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ հերոս է...Նրան պետք է արձան դնել,որովհետև ոչ բոլոր տղամարդիկ կարող են այդ ԲԱՆԸ անել...Կա երկու հերոս՝Ի.Ալիև և Ռ.Սաֆարովը"...Ի՞սկ ազերիները երբևէ հիշում են այն ՀԱՅԵՐԻՆ,որոնց շատ մեծ շուքով են դիմավորել Բաքվում...Ոչ մի "ճանաչված" կոյունլու,որը բնակվում է Մոսկվայում չի խոսում հայերի մասին...

 

Նրանք դա ԱՄՈԹԱԼԻ են համարում...Մուսլիմ Մագոմաևը իր կյանքի վերջին տարիներին նույնիսկ չէր էլ տալիս այն մարդու անունը,ում գրված երգերի շնորհիվ դարձավ ՃԱՆԱՉՎԱԾ ԽՍՀՄ-ում...Առնո Բաբաջանյանի և Ռ.Ռոժդեստվենկու կողմից գրված երգերը կարող էին երգել շատ այլ երգիչներ,բայց այդպիսի երգեր գրել կարող էին ԵԶԱԿԻՆԵՐԸ...Արմեն Ջիգարխանյանը նաև հիշում է,այսպես կոչված,ազերիական ԲԱԼԵՏԸ՝"Յոթ գեղեցկուհիները",որն առաջին անգամ բեմադրվել է 1952 թ.,բայց հաջորդ տարում այն բեմադրողները ամբողջությամբ փոխել են դերասանական կազմը,որում ՈՉ մի կոյունլու չկար...

 

Իսկ վերջում ճանաչված դերասանը անցնում է ԱՍՏՎԱԾԱՇՉԱՅԻՆ խրատներին՝պետք է ներել,չարին չարով չպատասխանել և այլն...Ես համաձայն եմ Արմեն Բորիսի Ջիգարխանյանի հետ,բայց ՈՉ ազերիների պարագայում...Մենք մեր ամբողջ պատմության ընթացքում բոլորին և առավելապես սև և սպիտակ ոչխարներին ներեցինք ու չպատասխանեցինք...Միշտ նրանք էին պատասխանում..Արդյունքը եղավ այն,որ հիմա մենք տնօրինում ենք մեր հայրենիքի ընդամենը 15%...Մենք պետք է պատասխանենք,որովհետև այս աշխարհում հարգում են միայն ՈՒԺԵՂԻՆ...

 

 


Հ.Գ.Մեր ՃԱՆԱՉՎԱԾ հայրենակիցները լավ կլինի շատ զգույշ լինեն իրենց արտահայտությունների մեջ և գիտակցեն,որ նրանց ԱՄԵՆ ՄԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ մանրադիտակով զննվում է ոչ միայն հայերի,այլև ԹՇՆԱՄԻՆԵՐԻ կողմից ...Իսկ վերջիններս շատ լավ գիտեն դրա ՄԱՏՈՒՑՄԱՆ ձևը...

 

 

 

Գագիկ Համբարյան