Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին:
Քննարկման հիմքում եղել են Հայաստանում արդարադատության համակարգի բարեփոխումների իրականացմանը և կանանց ու տղամարդկանց հավասարության ապահովմանը վերաբերող հարցերը :

 


Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը հետամուտ է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների լուծմանը և քայլեր է իրականացնում դատաիրավական համակարգի նկատմամբ հանրային վստահության ավելացման և կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Մասնավորապես, մշակվում է արդարադատության ոլորտի բարեփոխումների փաթեթ, կանանց ու տղամարդկանց հավասարության քաղաքականության շրջանակում ընդունվել են մի շարք ռազմավարական ծրագրեր ու փաստաթղթեր:Բացի դրանից,քայլեր են ձեռնարկվում կառավարության կողմից նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավվածությունը մեծացնելու ուղղությամբ:

 

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը ողջունել է ՀՀ ԱԺ-ի կողմից «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի ընդունումը՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների շարունակական իրականացումը : Բացի դրանից նաև կարևորել է ՀՀ-ԵԽ 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրագործումը, որի շրջանակում ԵԽ-ն աջակցում է արդարադատության և քրեակատարողական ոլորտների բարեփոխումներին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրարկմանը և այլն:

 

 

 

Դավիթ Պետրոսյան