Իմ համար մի քիչ ոչ ստանդարտ թեմայից եմ ուզում այսօր խոսալ... Սերիալների մասին...


Նկատե՞լ եք, թե ինչ գյոզալ քարոզչական ռեսուրս ենք մենք անտեսում ու փոխանակ սերիալների ինդուստրիայում օգտակարը համատեղենք շահավետի հետ, տուպիզմը, վուլգարությունն ու պլագիատ արված զիբիլն ենք համատեղում շահավետի հետ։


Օրինակ ինչո՞ւ հեռուստաընկերություններից ոչ մեկը սերիալ չի նկարում ասենք Արցախյան պատերազմի, կամ էլ բանակի մասին։ Շանթը ժամանակին նկարեց «Բանակումը», որը ի հեճուկս շատ քննադատների կարծիքի, բավականին դրական դեր խաղաց բանակի դրական ընկալման հարցում, բայց մի քանի սեզոն հետո էդ էլ զիբիլ սարքեցին, իսկ վերջում լրիվ ախմախ «Քաղաքում» տարբերակին հանգեցին։


Էսօր հեռուստաընկերությունները փեշով փող են ծախսում՝ Դիանա Գրիգորյանի սահմռկեցուցիչ ու վուլգար շեդևռները էկրանավորելու, թուրքական սերիալների պատենտներն ու հայաստանյան տարբերակի էկրանավորումը կազմակերպելու համար։ Մինչդեռ կարելի ա լրիվ համադրելի ֆինանսական ու տեխնիկական միջոցներով էկրանավորել սերիալներ ոչ թե գողական կյանքի մասին, ոչ թե հղփացած հարուստների լակոտների մասին, ոչ թե թուրքական արքունիքի անցուդարձի մասին, այլ ինչպես նշեցի բանակի, արցախյան պատերազմի, տո ինչի՞ չէ՝ ասենք Պապ թագավորի արքունական ինտրիգների մասին։
Վստահեցնում եմ, լսարանը ոչ միան չի պակասի, այլ կավելանա նաև ի հաշիվ այն մարդկանց, ովքեր սերիալներ չեն նայում սովորաբար, բայց բուն հայրենասիրական ու Հայաստանի համար ավելի ակտուալ ու կարևոր թեմատիկայի հաշվին կարող են սկսել նայել։ Ի դեպ, նման մի բան կարելի էր նկատել նույն «Բանակում»-ի դեպքում, համենայն դեպս դրա սկզբնական էտապում։


ԳԱղափարը ձրի եմ մատուցում, կարամ հետագայում էլ փորձեմ օգտակար լինեմ, մենակ թե թող անեն ու հեռուստատեսային աղբի քանակը քչացնեն։

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան