Իոսիֆ Ստալինի մահը խորհրդային տարիների Հայերի համար թերևս մեծագույն հաջողություններից մեկն էր:Եթե Ստալինը չմահանար, ապա հիմա Հայաստան երկիր չէր լինի:
Այսպես՝ 1933 թ. ադրբեջանական կոմկուսի առաջին քարտուղար նշանակվեց Միր Աբաս Ջաֆար օղլի Բաղիրովը, փոխարինելով Հայազգի Ռուբեն Ղուկասի Ռուբենովին:Այս մուսավաթական քարտուղարը , ով իրեն անվանում էր «ադրբեջանական ժողովրդի» հայր և ադրբեջանական նավթի զորությանն էր վերագրում Համաշխարհային պատերազմում տարած ԽՍՀՄ զորքերի հաղթանակը, սերտ հարաբերություններ ուներ Ա Միկոյանի հետ:

 


1945թ. նոյեմբերի 11 ին Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը նամակով դիմեց Ստալինին' Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու համար, նույն Բաղիրովը,որպես հակընթաց փաստարկ, նամակով դիմեց Մալենկովին, որտեղ մասնավորապես գրված էր. «ԼՂԻՄ-ի վերադարձման հարցում դեմ չեմ, բայց Շուշիի շրջանի վերադարձման դեպքում առաջարկում եմ դիտարկել Հայաստանի ադրբեջանաբնակ Ազիզբեկովի, Վեդիի և Ղարաբաղլարի շրջանների միավորումը Ադրբեջանի հանրապետությանը»:Ստալինի մահը նշանավորեց ստալինյան դարաշրջանի ավարտը, որին հետեւեց Բերիա-Բաղիրով քաղաքական առանցքի դատապարտումը:

 

Սկսվեց Բաղիրովի դատավարությունը: Դատի ժամանակ ռազմական տրիբունալի նախագահի ու դատախազ Ռ.Ա. Ռուդենկոյի խաչաձեւ հարցաքննությամբ պարզվեց, որ Բաղիրովը ծրագրել էր Ադրբեջանին միացնել Դաղստանը, իսկ ինքը, Ստալինն ու Բերիան որոշել էին 1953-ի ամռանը կազմակերպել Հայաստանում բնակվող հայության մի վիթխարի բռնագաղթ, որով հանրապետության բնակչությունը կդառնար 1 միլիոնից էլ պակաս, որպեսզի զրկվեր միութենական հանրապետության իրավունքներից:
_ Ուրե՞մն Հայաստանը պիտի բաժան-բաժան արվեր, միացվեր հարեւաններին,_ հարցնում է ռազմական տրիբունալի նախագահը:
_ Այո',_ անվրդով պատասխանում է Բաղիրովը,_ ծրագիրը խափանվեց միայն Ստալինի մահվան պատճառով:

 


_ Բայց ո՞րն է հիմքը, ի՞նչն էր միավորում ձեր եւ Ստալինի տրամադրությունները,_ հարցնում է գլխավոր մեղադրող Ռոման Ռուդենկոն:
_ Ես Ադրբեջանի ղեկավարն էի: Կրեմլին ձեռնտու էր Արեւելքում, մահմեդական աշխարհի նախադռանն ունենալ Ադրբեջանի պես հզոր ու հավատարիմ մի հենարան-հանրապետություն,_ պատասխանում է Բաղիրովը:
Սոցիալիստական օրենքների խախտման, ինչպես նաև Բերիայի ոճրագործություններին հանցակից լինելու մեղադրանքով Մ. Ջ. Բաղիրովը 1956թ. մայիսի 7-ին դատապարտվեց գնդակահարման: Մայիսի 26-ին, Բաքվում, դատավճիռն ի կատար ածվեց:

 

 

Գևորգ Գյուլումյան