Գենային մուտացիաները, ինչպես հաստատում են գիտնականները, շների նախնիներին թույլ տվեցին պատրաստ լինել ընտանեացմանը: Շնորհիվ որոշ գեներում հայտնաբերված մուտացիաների' նրանք պատրաստ դարձան սնվել նույն ուտելիքով, ինչ մարդիկ, ինչն էլ զգալիորեն հեշտացրեց նրանց գոյատևումը մեզ հետ:

 

 

Մուտացիաները դիպչել են այն գեներին, որոնք պատասխանատու են մարսողության համար, հատկապես' օսլայի և այլ ածխաջրերի մարսման համար: Օրինակ' գայլերը և շնազգի այլ կենդանիները չեն կարողանում մարսել այդ տիպի ածխաջրերը: Բացի այդ, մուտացիաներից զուրկ չեն մնացել նաև ներվային համակարգի ձևավորման համար պատասխանատու գեները' նախապատրաստելով շներին մարդու հետ հոգեբանական համագործակցության:

 

 

 

Այդպես, շունը սիրեց և՛ մարդու սնունդը և՛ իրեն' մարդուն' դադարելով մրցակցել նրա հետ և սկսելով համագործակցել: Այդ համակեցությունը հնարավոր դարձավ միայն շների գենային մուտացիայի շնորհիվ: