Եվս մեկ ապացույց Վարդան Պետրոսյանի գործով: Վարդան Պետրոսյանի գործով վերջին դատական նիստում ներկայացվեց վթարից հետո Նիվա մակնիշի ավտոմեքենայի լուսանկարը, որից ակնհայտ երևում է, որ Նիվա մակնիշի ավտոմեքենայի առջևի անիվների վրա բացակայում են հողի հետ շփման հետքերն, իսկ հետևի անիվների վրա դրանք առկա են:

 

 

Դրանում համոզվելու համար լուսանկարում պատկերված Նիվա ավտոմեքենայի անիվների հատվածն ուղղակի պետք է մեծացնել մի քանի անգամ: Նշված փաստով հիմնավորում է, որ Նիվա մակնիշի ավտոմեքենայի միայն հետևի անիվներն են բախումից հետո' պտույտ կատարելու ժամանակ հայտնվել հողածածկ հատվածում, իսկ առջևի անիվները միշտ գտնվել են բանուկ մասի վրա, հետևաբար Նիվա մակնիշի ավտոմեքենան վթարից առաջ չէր կարող կանգնած լիներ կողնակում, ուստի Վարդան Պետրոսյանը վթարի պահին իր ավտոմեքենան բանուկ մասից դուրս չի բերել դեպի կողնակ:

 

 

 

 

Նիկոլայ Բաղդասարյան