Եռյակը գնալով ավելի է սրում քաղաքական օրակարգը՝ սկսելով իշխանափոխության մասին խոսքերից՝ հասնելով իշխանափոխության կոնկրետ կոչերին և պայքարի քարոզին: Եռյակը բացահայտ կերպով քարոզում է պայքարի գաղափարը, ընդորում, այդ պայքարի պատասխանատու դիտում է հանրությանը, ոչ թե իրեն, քանի որ ելույթ ունեցողներն անընդհատ ասում են, որ «ժողովուրդ, ձեզնից է կախված», «դուք պետք է անեք», «դուք պետք է պաշտպանեք մեր միասնականությունը»... Կներեք, որ ամեն ինչ հանրությունը պետք է անի, բա դու՞ք ինչի համար եք: Չլինի՞ հանրությանն առաջնորդելու:

 

 


Ամենավատ սցենարը կարող է այն լինել, որ հարթակում գտնվող եռյակի ներկայացուցիչներն անձնապես ուզում են հերոսանալ հոկտեմբերի 10-ին, ինքնահաստատվեն հերոսանալով, բայց՝ հանրության ձեռքով և միջոցով:
Եռյակի հանրահավաքները գնալով դառնում են ավելի քիչ քաղաքական, ավելի շատ՝ բարոյախրատական:

 

 

Մովսես Դեմիրճյան