-Շատ եմ սիրում երեխեքին, որովհետև էությունը, երևի, իրենց մեջ է։ Իրենք մեծանում են, մենք իրենց կոմպլեքսներով ենք լցնում, այն աստիճանի, որ մարդուց բան չի մնում. այնպիսի զգացողություն է, որ փչանում են։ Կոպիտ եմ ասում, բայց այդպես եմ մտածում։ Երեխեքը փորձ չունեն, ընդունում են առաջին հարվածը, դրա համար էլ իրենց հեշտ է փչացնել:
Ծնվել է 1935թ. հոկտեմբերի 3-ին, Երևանում: 1953թ. ավարտել է Երևանի Չեխովի անվան դպրոցը: 1954թ. ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ: 1953-54թթ, որպես օպերատորի օգնական, աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում:

 

 

1955-67թթ աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում' որպես դերասան: 1967թ. տեղափոխվել է Մոսկվայի Լենինյան կոմսոմոլի թատրոն: 1969-96թթ խաղացել է Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնում: 1975թ. «Եռանկյունի» ֆիլմի համար արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի: Դերակատարումեր է ունեցել բազմաթիվ ռուսական ֆիլմերում և կադրից այն կողմ մարմնավորել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի բազմաթիվ մուլտհերոսների: 1979թ. Վլադիմիր Վիսոցկու հետ խաղացել է «Հանդիպման վայը փոխել չի կարելի» 5-սերիանոց ֆիլմում: 1981թ. նկարահանվել է ռուս-ֆրանսիական «Թեհրան 43» ֆիլմում:

 

 

1991-96թթ դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան համառուսական պետական կինեմատոգրաֆիայի համալսարանում: Խաղացած ֆիլմերից են' «Բարև, ես եմ», «Տղամարդիկ», «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Հարսնացուն հյուսիսից», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Արևիկ», «Մխիթար սպարապետ», «Գիքոր», «Ալի Բաբան և 40 ավազակները», «Օտար խաղեր», «Ալֆոնս», «Մոսկովյան արձակուրդներ», «Ռևիզորը», «Մարգո թագուհի», «Մեր բակը 2», «Խելագարություն», «Եռյակը» և այլն:

 

 

1977թ. արժանացել է ՀԽՍՀ, 1985թ.' ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել է 2-րդ, 3-րդ և 4-րդ կարգի շքանշանների: Գրանցված է համաշխարհային Գինեսի ռեկորդների գրքում' որպես ամենաշատ նկարահանված դերասան: Նկարահանվել է ավելի քան 250 կինո և հեռուստաֆիլմերում: 2010թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 2013թ.' հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: Բնակվում է Մոսկվայում և ղեկավարում Մոսկվայի դրամատիկական թատրոնը:

 

 

 

Մարինա Գևորգյան