1967-ի դեկտեմբերի 14-ն էր: «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումն էր: Խաղում էր Մեք-Գրեգոր... Երբ նա «մահացավ», Վարդերեսյան-Ջոնին մոտեցավ եւ մի փոքր բարձրացրեց ձեռքը, որն ընկավ այնպես անկյանք, որ շատերը թատերասրահում կարծեցին, թե Փափազյանն իսկապես մահացել է... Մեք-Գրեգորին շալակեցին ու տարան: Կյանքի ոչ մի նշույլ չկար: Այդպես միայն դիակն է լինում:

 

Արուս Ասրյանը խոստովանել է, որ ինքը խաղում էր՝ հազիվ զսպելով արցունքները եւ զարմացած էր, թե ինչու վարագույրը չեն փակում: Երբ ներկայացումը վերջացավ եւ ծափահարությունների վրա Փափազյանը բեմ եկավ, հանդիսատեսն «ազատ շունչ» քաշեց:
Դա Փափազյանի վերջին ներկայացումն էր Սունդուկյանի անվան թատրոնում:

Վահրամ Փափազյանի վերջին տարիները
(Ռուբեն Զարյանի հուշերից)