Տխրահռչակ ՀԱԿ-ը ոչ պակաս տխրահռչակ եռյակի կազմում հերթական անգամ փայլեց իր անսկզբունքայնությամբ: Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի հրապարականում հանրահավաք անցկացնելու համար Արարատի քաղաքապետարանից հիմնավորված մերժում ստանալուց, ապա դատարանում բողոքարկելուց և կրկին պարտվելուց հետո եռյակը մի հայտարարություն էր տվել, որն ավելի շատ հենց ՀԱԿ-ի նախաձեռնությամբ էր, և որում ասվում էր, թե իրենք ոչինչ հաշվի չեն առնի և միևնույն է՝ իրենց հանրահավաքը կանցկացնեն Վազգեն Սարգսյանի հրապարակում, իսկ Արարատի քաղաքապետարանի կողմից՝ Արարատ քաղաքի մեկ այլ հրապարակում հանրահավաք անցկացնելու առաջարկը մերժել էր:
Առաջին հայացքից սա հիշեցրեց Աբովյանի հանրահավաքում նրանց ցուցաբերած «համարձակությունն» ու «վճռականությունը», երբ մանավանդ ՀԱԿ-ի ներկայացուցիչներն առյուծի կաթ էին խմել և պատկերացնում էին, թե իրենց թուրն ամեն տեղ կտրում է: Բայց պարզվեց, որ առյուծի կաթն իր ազդեցությունը միայն Աբովյան քաղաքի շրջանակներում է պահում, թուրն էլ կտրում է միայն իրենց հովանավորող ֆեոդալի տարածքում, քանի որ Արարատում նրանք չկարողացան իրենց խոսքը մինչև վերջ տանել և ի վերջո սուսիկ-փուսիկ համաձայնվեցին իրենց հանրահավաքն անցկացնել Արարատ քաղաքի մյուս հրապարակում՝ ինչպես և առաջարկել էր քաղաքապետարանը:
Բա ի՞նչ եղավ ձեր համարձակությունն ու սկզբունքայնությունը, ոչ հարգելի ՀՀՇ-ականներ ու եռյակայիններ, թե՞ Կոտայքի մարզից դուրս գալուց այն անմիջապես կորում է:
Սարգիս Բալայան