Վերլուծելով պատմական փորձը' գալիս ես հետևյալ եզրակացության: Տարբեր ժամանակաշրջաններում' որոշ երկրներում, գործող իշխանական էլիտայի մոտ գործել է հետևյալ օրինաչափությունը: Յուրաքանչյուր հաջորդ տիրակալը կամ առաջնորդը' իր որակներով և ստացած արդյունքներով, ավելի վատն է եղել նախորդներից: Փաստացի հաղթում էր բացասական ընտրասերումը: Մասնավորապես, հիշենք 17-18-րդ դարերի Ֆրանսիան: Լուի 14-ին, որը հայտարարում էր' «Պետությունը ես եմ», այսինքն'պատասխանատվություն էր վերցնում ողջ պետության համար, հաջորդեց Լուի 15-ը' «Մեզնից հետո' թեկուզ ջրհեղեղ» արտահայտությամբ: Վերջինիս էլ հաջորդեց Լուի 16-ը, որն անընդունակ եղավ ազդելու գործընթացների վրա, կանխելու Ֆրանսիական հեղափոխությունը, և որի համար վճարեց իր գլխով:

 

 


Էլիտայի աստիճանական անկման գործընթացը փայլուն է տրված ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի պատմության մեջ: Սկսած Լենինից' խորհրդային յուրաքանչյուր հաջորդ առաջնորդ' իր որակներով, զիջում էր նախորդին. Լենին>Ստալին>Խրուշչով>Բրեժնև> (Անդրոպով, Չեռնենկո)>Գորբաչով>Ելցին: Պուտինի վրա այդ յուրօրինակ շղթան կարծես թե կանգ առավ…
Մենք տեսնում ենք, որ պետությունների գոյատևման և հետագա զարգացման գործում որքան կարևոր է էլիտայի (առաջնորդի) շրջանակներում դրական ընտրասերման հաղթանակի կարևորությունը:

 

 

Լևոն Ստեփանյան