ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը այսօր Բաքվում մի քանի ամպագորգոռ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություն է արել...Պարզվում է,որ ոչ միայն սև և սպիտակ ոչխարների երկիրը,այլ նաև ԽՍՀՄ-ը և ամբողջ աշխարը պարտական են Հեյդար Ալիևին,որը նկատել է փոքրիկ Գարի ՎԱՅՆՇՏԵՅՆԻ ՏԱՂԱՆԴԸ և նրան դարձրել է աշխարհի չեմպիոն Գարի ԿԱՍՊԱՐՈՎ...Իսկ լավ չէր լինի՞,որ Իլյումժինովը հիշեր,թե ինչպես Գ.Վայնշտեյն-Կասպարովը 1990 թ.հունվարին հազիվ փրկեց իր մորը՝ՀԱՅԱԶԳԻ Կլարա Կասպարովային բարբարոս թուրքերի ձեռքից...


Նարցիսիզմով տառապող Ի.Ալիևին հաճոյանալու համար էլ Իլյումժինովի մի ԹՈԹՈԼ սուտ էր հորինել...Ըստ նրա,ՖԻԴԵ-ի անդամ 181 երկրներից միայն Հեյդարիստանում կա հատուկ պետական ծրագիր շախմատի զարգացման նպատակով...Իլյումժինովը միտումնավոր է ստում..Նա շատ լավ գիտի,որ արդեն քանի տարի է ՀՀ-ում շախմատը դասավանդվում է դպրոցներում որպես պարտադիր առարկա...Բայց միայն հիշատակում է կոյունլուներին...


Հ.Գ.Տարբեր տրամաչափի գործիչներ ժամանելով Բաքու փորձում են ավելի մեծ պատառ պոկել Ի.Ալիևից...Եվ դրա համար պետք է անել մի քանի բան՝գովել Հեյդար և Իլհամ Ալիևներին և ինչքան կարելի շատ ստեր հնարել "հնագույն ազերի" ժողովրդի մասին...Տեսնես պարտվածի կոմպլեքսով տառապող Ի.Ալիևը "ինչքա՞ն" է գնահատել Կ.Իլյումժինովի այս դիֆերամբը:

 

 

Գագիկ Համբարյան