1. «Կանադա» անվանումը առաջացել է «Կանատա» բառից, որն էլ թարգմանաբար նշանակում է գյուղ կամ բնակավայր:
2. Աշխարհում իր մեծությամբ երկրորդ երկիրն է, ընդհանուր տարածքը 9984670 քառ. կմ է:
3. Հենց այս երկրին է պատկանում աշխարհի ամենաերկար ջրափնյա գիծը' մոտ 243 հազար կմ :
4. Կանադայի և ԱՄՆ-ի սահմանը երկու երկրների ամենաերկար սահմանն է աշխարհում, ինչպես նաև' միակ չպաշտպանված սահմանը:
5. Բացի դրանից, այն ամենամեծ պետությունն է, որը սահմանակից է ընդամենը մեկ պետություն:
6. Կանադայի բնակչության 81% տոկոսը բնակվում է քաղաքներում:
7. Կա տարածված կարծիք այն մասին, որ Հյուսիսային բևեռը պատկանում է Կանադային, սակայն դա առասպել է. Հյուսիսային բևեռը ոչ մի պետության չի պատկանոււմ:
8. Թխկու տերևը Կանադայի ազգային խորհրդանիշն է:
9. Կանադան համարվում է աղանդերային քաղցր «Այսվայն» գինու առաջատար արտադրողը:
10. Կանադան մտնում է ոսկի, պղինձ, ցինկ, նիկել, ալյումին և բնական գազ արտադրող հինգ խոշորագույն երկրների մեջ:
11. Մոնրեալում, որն անվանում են եկեղեցիների քաղաք, կառուցվել է ավելի շատ եկեղեցիներ, քան տներ:
12. Կանադայում է գտնվում աշխարհի ամենափոքրիկ բանտը, այն ընդամենը 270 քառ. մետր է:
13. Աշխարհի ամենաերկար մայրուղին Տրանս-Կանադական մայրուղին է, որի երկարությունը 7604 կիլոմետր է:
Սանասար Կարապետյան