1901 թ. Ն.Շուստովը անանուն կերպով փարիզյան մի ցուցահանդեսի է ուղարկում հայկական “Ֆին-Շամպայն” կոնյակի նմուշները: Ժյուրիի անդամները միաձայն Գրան-Պրի մրցանակը շնորհում են անհայտ կոնյակագործին, իսկ երբ իմանում են, որ նա ֆրանսիացի չէ, որ կոնյակը ուղարկված է Հայաստանից, այնքան են զարմանում, որ բացառության կարգով Ն.Շուստովին' աշխարհում միակ ոչ ֆրանսիացի կոնյակագործին, արտոնություն են տալիս իր արտադրանքի վրա գրել ոչ թե “բրենդի”, ինչպես որ կարգն էր, այլ հենց “կոնյակ”:

 

Կոնյակի արտադրության պատմության ընթացքում ոչ ոք այդպիսի իրավունքի չէր արժանացել: 1912 թ. ցար Նիկոլայ II-ը փորձելով Շուստովյան կոնյակները' բարձր գնահատականի է արժանացրել կոնյակի հատուկ համը, և Շուստովյան ընկերությունը դառնում է Կայսերական տան մատակարարը: 20 դ. սկզբին “Ն.Շուստով և որդիներ” ընկերությունը արտադրվող ալկոհոլային խմիչքների բարձր որակի համար արժանացել է բազմաթիվ մրցանակների և ոսկե մեդալների, այսպիսով էլ դրվել է հայկական կոնյակի համաշխարհային փառքի սկիզբը: Իսկ ընկերության սիմվոլ դարձել է զանգը:

 

 

Սանասար Կարապետյան