Սարսափելի կանխատեսում՝ Ամերիկայի հիվանդությունների կանխարգելման ու վերհսկման կենտրոնից: Համաձայն կենտրոնի գիտնականների ու մասնագետների կանխատեսման էբոլա տենդով վարակվածների թիվը մինչև տարվա վերջ կհասնի 550 hազարից մինչև 1 միլիոն 400 հազարի:
Ավելին Ամերիկյան կենտրոնը նշում է, որ այժմ Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը թաքցնում է էբոլա տենդով վարակվածների ու մահացածների իրական թիվը և այն 2.5 անգամ ավելի է, քան նշվում է հաղորդագրություններում: Կենտրոնը նև հայտարարել է, որ 20 օրը մեկ մահացածների ու վարակվածների թիվը կրկնապատկվում է:
ԱՀԿ-ի կանխատեսումները պակաս սարսափելի չեն: Մասնագետները նշում են, որ եթե մինչև նոյեմբեր ամիսը արտակարգ միջոցառումներ չձեռնարկվեն էբոլայի զոհերի թիվը կհատի 20 հազարի սահմանը:
Այս սարսափելիվիճակից խուսափելու միակ տարբերակը, ըստ մասնագետների հանրության օգնությունն է բուժանձնակազմերին, ինչպես նաև համաշխարհային հանրության ու պետությունների ֆինանսական ու մարդկային ռեսուրսների աջակցությունը: Մասնագետները կանխատեսում են, որ այսպիսի տարածման դեպքում էբոլան կհատի Աֆրիկա մայրցամաքի տարածքները ու կընդգրկի պետությունների ավելի լայն շրջանակ: Այդ պարագայում աշխարհը կկանգնի համաշխարհային կատաստրոֆիկ իրավիճակի առաջ: