Ես պառկում էի մեր բազմոցի վերին մասում , որովհետև ներքևի մասը զբաղված էր լինում, այդպես ես ցույց էի տալիս, թե որքան հնարամիտ եմ...
Ես իմ կերած ամենալավ կոնֆետի թուղթը պահում էի, որ հետո չմոռանայի ու էլի դրանից ուտեի:Այնուամենայնիվ փոձում էի զանազանել՝լավը վատից...

 


Ես խաղում էի իմ բոլոր խաղալիքների հետ և հերթով տալիս նրանց գլխավոր ու երկրորդական դերեր, որ չնեղանան, որ իմանան ես իրենց հավասար եմ սիում ու քնելիս բոլորին ծածկում էի, կամ գրկում, որ անկողնուց չընկնեն:Գետնին ընկնելիս նրանք կլացեին ու մյուս խաղալիքներն էլ չէին քնի...
Ես հավատում էի, որ իմ պատրաստած հողից ու ավազից տորթերը համեղ էին և քաղցր, որովհետև դրանք իմ աչքին շատ գեղեցիկ էին...

 


ՙՙԲարիշենք-բարիշենք, հազար տարի չկռվենք՚՚ սա երդում էր, խոստում, ուղղակի այս բաեռերը անբացատրելի պահ էր ստեղծում, դա այն էր, երբ ուախությունից հրճվում էիր, երբ կրկին ամենամտերիմ ընկերոջդ հետ հաշտվում էիր...
ԱՆՑԱՆ, բայց ՉՄՈՌԱՑԱ ԱՅԴ ԲԱՌԵՐԸ,ՊԱՀԵՐԸ և ԴՐԱՆԻՑ ԱՊՐԱԾ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ...պարզ էր, բայց անկեղծ, չնչին էր, բայց պատասխանատվություն կար, անիմաստ էր, բայց մեծ իմաստավորում կար մեր արարքներում...

 

 

Ելենա Հարությունյան