-Վախենում եմ մեծանալ:
-Ինչո՞ւ:
-Երբ մեծանամ, չգիտեմ, ինձ կոնֆետ կտա՞ն ,թե՞ ոչ:
-Ինչո՞ւ մեծերը կոնֆետ չեն ուտում, կամ արգելվա՞ծ է կոնֆետ ուտելը:

 

 


-Պարզապես, երևի ես այն սպասողականությամբ ու անհամբերությամբ չսպասեմ այդ կոնֆետին, հնարավոր է այլևս չլինեն կռիվները՝եղբորս կամ քրոջս հետ՝ամենալավ կոնֆետի համար: Հնարավոր է, որ այլևս մայրիկը չբարկանա՝կոնֆետ գողանալու համար: Հնարավոր է, որ էլ ընկերներով կոնֆետի թղթեր չհավաքենք, մեկս-մյուսին ցույց չտանք մեր կերած ամենալավ կոնֆետի թուղթը:
-Չեմ հասկանում:
-Պարզապես այստեղ հարցը կոնֆետը չէ, հասկանում ես: Մեծանալուց շատ արժեքներ են փոխվում՝կոնֆետի հանդեպ սիրուց սկսած...

 

 

Ելենա Հարությունյան