Ֆրանսիական Total և գերմանական E.ON ընկերություները հրաժարվել են շարունակել իրենց մասնակցությունը թուրք-ադրբեջանական Տրանսադրիատիկ գազամուղի շինարարությանը և վաճառել են իրենց բաժնեմասերը: Չեմ կարծում, թե սա քաղաքական որոշում է եղել (չնայած, հաշվի առնելով Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին միջազգային կառույցների արձագանքը, սա բացառված տարբերակ չէ): Ըստ երևույթին, արդեն նախագծման փուլում այս ընկերությունները հասկացել են, որ իրենց ուղղակի "քցել" են և Շահ Դենիզ հանքավայրում եղած գազի իրական պաշարները չեն համապատասխանում այն ծավալներին, որոնց մասին շեփորում է պաշտոնական Բաքուն; Ընդ որում, հարկ է նշել, որ շուրջ 10 տարի առաջ նույն իրավիճակում էր հայտնվել ամերիկյան Shevron Texaco ընկերությունը, որը շուրջ 5մլն դոլար կազմող հետազոտական աշխատանքներ իրականացնելուց հետո հրաժարվեց մասնակցել ադրբեջանական նավթի արտահանման համար ստեղծված միջազգային կոնսորցիումին: Ընկերության պաշտոնական վարկածով՝ Կասպիցի ադրբեջանական հատվածում չկան նավթի այնպիսի պաշարներ, որոնց համար կարելի կլիներ հարյուրավոր միլիոն դոլարի ներդրումներ իրականացնել: Այնպես որ՝ գլխավորը դեռ առջևում է:

 

 

Լևոն Սեդրակյան