Հեռու-հեռու հարավում, կախարդական այգիների մեջ կա մի ոչ մեծ քարանձավ: Այդ քարանձավում ծաղկում են բացառիկ ծաղիկներ, որոնց անվանում են "Դարմարտի սիրտ": Այդ ծաղիկներն իրականում էլ նման են փոքրիկ սրտիկների: ավանդությունը պատմում է, որ այդ ծաղկող սրտիկների մեջ կա մեկը՝ կախարդ Դարմարտի իրական սիրտը:…
Մեծ կախարդ Դարմարտը ապրել է շատ հազարամյակներ առաջ: Դա մի հոյակապ մարդ էր, շատ բարի սրտով և մաքուր հոգով: Միայն թե նա վախենում էր մի բանից՝ որ իր սիրտը հանկարծ չդառնա չար:
— Ես շատ կախարդներ եմ տեսել, ում բարի սրտերը խժռել է սև չարությունը, — ասում էր Դարմարտը: — Ես սիրում եմ իմ բարի սիրտը, այդ պատճառով էլ ամեն գնով ուսում եմ չարից այն պահպանել:
Եվ որոշեց այդ ժամանակ կախարդը իր սիրտը վեր ածել մի փոքրի չքնաղ ծաղկի:
— Այսպես այն անվտանգության մեջ կլինի, — ասեց նա: — Ոչ ոք չի կարողանա գտնել այն իրեն նման ծաղիկների մեջ:
Այդպես էլ արեց Դարմարտը՝ հանեց իր կրծքից իր բարի սիրտը և այն ծաղկի վերածեց, իսկ նրա շուրջը նման հազար ծաղիկ աճեցրեց:
Մի անգամ Դարմարտի տան դուռը մի ծերունի ծեծեց: Փողոցում տեղատարափ անձրև էր և ցուրտ: Ծերունին կախարդից օթևան խնդրեց:
— Իմ տանը ավելորդ տեղ չկա, — մերժեց նրան Դարմարտը:
— Ես սառչել եմ, հոգնել և մինչև վերջին թելը թրջվել, — աղաչանքը ձայնի մեջ ասաց ծերունին: — Մի՞թե դու ինձ չես խղճա: Թե՞ ընդհանրապես սիրտ չունես:
— Սիրտ ես ունեմ, — վրդովվեց կախարդը: — Ուղղակի այն պահած է սարսափելի չարից հուսալի վայրում:
— Իսկ մի՞թե քո սիրտը բարի է, — զարմացավ ծերունին:
— Իհարկե: Աշխարհի ամենաբարի սիրտն է:
— Ինչ-որ հավատս չի գալիս:
— Այդ ինչու, — ցնցվեց Դարմարտը: — Ես ձեզ հիմա ցույց կտամ, — եվ նա վազեց կախարդական ծաղիկների իր քարանձավը:
— Իմ սիրտը ինչ-որ տեղ այստեղ է, — նա ուշադրությամբ զննում էր ծաղիկները: — Նրան ուղղակի անհրաժեշտ է գտնել:
— Մի չարչարվիր, — միայն քմծիծաղ տվեց ծերունին: — Քո սիրտը կորել է առհավետ: Դու այնքան հուսալի ես նրան թաքցրել ամեն վատ բանից, որ քեզանից աննկատ թաքցրել ես այն նաև ինքդ քեզանից: Քո սիրտը, անգործությունից վեր է ածվել մի սովորական ծաղկի: Այն այլևս չկա: Դու զրկել ես նրան զգացմունքներից, այսինքն նաև կյանքից:
— Բայց ես միայն ուզում էի թաքցնել սիրտս չարից, — լացակումած գոռում էր Դարմարտը:
— Բարի սիրտը կարիք չկա չարից թաքցնել, — ասաց ծերունին: — Բարի սրտի համար չարը սարսափելի չէ, քանի որ նրա ուժը սիրո մեջ է
— Ես ամեն դեպքում կգտնեմ իմ սիրտը, — գոռում էր կախարդը հեռացող ծերունու ետևից: — Ես կգտնեմ այն:
Ծերունին գնաց, իսկ Դարմարտը փնտրում էր ու փնտրում իր սիրտը, որը կախարդել էր ու ծաղիկ դարձրել, սակայն այդպես էլ մահացավ այն չգտնելով:
Շատ տարիներ անցան այդ տխուր պատմությունից ի վեր, իսկ փոքրիկ քարանձավում առաջվա պես ծաղկում են կախարդական ծաղիկներ: Այդ ծաղիկների մեջ ինչ-որ տեղ կա մեկը՝ Դարմարտի կախարդված սիրտը:
Ավա Արդոյից
Կլոդ Վերլինդ "Անհեթեթություն"
Օրվա առակը՝ Դարմարտի կորած սիրտը - 28 սեպտեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան