Հիզեր Ռունին քոլեջի ուսանողուհի է: Գունավոր մատիտների օգնությամբ աղջիկը հիանալի դիմանկարներ է նկարում, որոնք առաջին հայացքից հնարավոր չէ տարբերել լուսանկարներից: Նկարչուհու սիրելի ժանրը դիմանկարներն են: Հիմնականում նա նկարում է հայտնիներին: Տեղին է նշել, որ Հիզերը նկարում է հիշողության հիման վրա, այլ ոչ թե լուսանկարից արտատպելով: Ցանկացած աշխատանք նա սկսում է սովորական մատիտով, իսկ հետո սկսում է գունավորել դրանք: Աղջիկը ոչ մի տեղ նկարչություն չի սովորել, դա ուղղակի բնատուր տաղանդ է Հիզերի մոտ: