Բոլորս ենք բացասաբար արտահայտվում այն երևույթի մասին,որ մեր շուկան ողողված է թուրքական ապրանքներով,բայց չեմ տեսնում մեկին,որ լրջորեն խոսի պատճառներից: Հագուստից սկսած,շինանյութերից վերջացրած գերակշռողը թուրքականն է: Օրինակ ԵՄ,կամ ԵՏՄ հարցի շուրջ կրկին գնահատականներ են տալիս բոլորը,բայց գոնե մեկ երկու տնտեսագետ նույնպես բարձրաձայնում էին այդ հարցի շուրջ իրենց տեսակետները,իսկ այս հարցում էլի խոսում են բոլորը,բացի՝մասնագետներից:

 

 

Թուրքական ապրանքների մեր շուկան ողողած լինելու շուրջ կան միայն զգացմունքային պատասխաններ : Իսկ ինչու ոչ մի շուկայի մասնագետ չի վերլուծումթե ինչու է այդպես?: Բարձրաձայնեք,որ հասկանանք,արդյոք առևտրականներն են նպաստում միայն դրան և գնողները,թե որևէ օբեկտիվ պատճառ էլ կա,որից անտեղյակ ենք,ասեք հասկանանք այլընտրանք կա և մենք չգիտենք,թե...?: Հ.Գ.Սխալ չհասկացվելու համար ասեմ,որ ինքս էլ դեմ եմ թշնամու տնտեսությունը և բանակը ֆինանսավորելուն,ուղակի դրա օբեկտիվ պատճառներն եմ ուզում հասկանալ:

 

 

 

Տիգրան Մկրտչյան