Հա, ուրեմն ԱՄՆ-ը որոշել է որ ISIS-ի զինյալներին ռմբակոծելիս պիտի օգտագործեն նաև նորագույն մակնիշի F-22 ստելս սիստեմի գերնորագույն ռնբակոծիչներ ևս։ Յուրաքանչյուր այս տիպի ռմբակոծիչը արժե 90 միլիոն դելար։ Սա այս տիպի զենքերի համար աստղաբաշխական գին է։
Որպեսզի պատկերացնեք ինչ գումար է ասեմ որ Հնդկաստանի վերջերս Մարս մոլորակ ուղարկած տիեզերանավի ծրագիրը արժեր 70 միլիոն դոլար,դրանից մեկ ամիս առաջ Մարս ուղարկած ԱՄՆ տիեզերանավը արժեցել է մոտ 630 միլիոն դոլար։
Ինչու՞ են ԱՄՆ զինվորականները այս գերթանկարժեք զենքը մեջտեղ հանել։ Հանգիստ կարող էին սովորական ռմբակոծիչներով ռմբակոծել ու չէին վտանգի այս ահռելի թակ մեքենան։
Պատճառը կռահեցի։ Սիրիայի հակահրթիռային պաշտպանության ողջ համակարգը ռուսական է։ Բերել են հետը կռվացնելու և ռեալ ռազմական իրավիճակում իրենց նորագույն զենքը փորձարկելու։ Այդպես էին անում նաև Կորեական և Վիետնամական պատերազմների տարիներին։
Ոչինչ չի փոխվել աշխարհում, Սառը պատերազմը շարունակվում է։
Համլետ Աբրահամյան