Այսօր' սեպտեմբերի 27-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի «Սպարկասեն» մարզապալատում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) մենամարտելու է բրիտանացի Փոլ Սմիթի (35-3, 20 նոկաուտ) հետ: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, վկայակոչելով hetq.am-ին, երեկ' սեպտեմբերի 26-ին, Քիլ քաղաքում տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման արարողությունը:

 

 


Այսպիսով, Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Փոլ Սմիթը' 75.9 կգ: Աբրահամ-Սմիթ մրցելույթն ուղիղ միացմամբ ցուցադրվելու է գերմանական ARD-ի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում (Երեւանի ժամանակով՝ սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, սկիզբը' ժամը 00.30)

 

 

 

Վրեժ Հովսեփյան