1993թ-ի հունիսի 21-ին մի խումբ թալիշ սպաներ՝ ոգևորվելով Հայկական կողմի հաջողություններից,թալիշ գնդապետ Ալիքրամ Գումմատովի գլխավորությմաբ Լենքորանը հռչակեցին Թալիշ- Մուղանի Ինքնավար Հանրապետություն:Ձևավորվեցին տեղական իշխանություններ և Ազգային Մեջլիս:

 


Ալիքրամ Գումմատովը երկու անգամ հանդիպում է ունենում հեյդար ալիևի հետ:Ալիևն առաջին անգամ չի հրաժարվում ճանաչել ինքնավար հանրապետությունը,սակայն երկրորդ անգամ արդեն հրաժարվում է ճանաչել այն:Երկու ամիս անց ՝ օգոստոսի 23-ին, Թալիշ-Մուղանի Ինքնավար Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալուց:Ալիքրամ Գումմատովին դատապարտեցին ցմահ ազատազրկման, իսկ 10 տարի անց ՝ 2004թ-ին, զրկեցին ադրբեջանի քաղաքացիությունից և արտաքսեցին Հոլանդիա:,,Ադրբեջանի ժողովուրդների կուսակցություն,, -ը արգելեցին ադրբեջանում, բայց փաստացի այն շարունակում է իր ընդհատակյա գործունեությունը:

 


1993թ-ից ի վեր ադրբեջանական իշխանությունները վախենում են այն մտքից, որ թալիշների շրաջանում կարող է կրկին հասունանալ անջատվելու և ինքնավար հանրապետություն ձևավորվելու գաղափարը:ադրբեջանը մշտպես մեղադրում է Թեհրանին թալիշների շրջանում անջատողական քաղաքականություն տանելու համար:Թալիշներն այժմ նույնիսկ չեն կարող խոսել իրենց մայրենի լեզվով ադրբեջանի տարածքում:

 

 

Կիլիկիա Հայաստան