Մեղքը սրա-նրա վրա բարդելով ջվալը չի կարվում: Ազգովի կդառնանք մեղադրող, պահանջող, վատաբանող, ճա՛ռ ասող: Մեր զանգն ո՞վ է կախելու:

 

 

Կողքից նայողը կասի՝ հայերն արդեն քանի դար պատրանքներով են ապրում: Պատճառն այն է, որ հաճախ ենք ուրիշի ձեռքին խաղալիք եղել: Մի հինավուրց ժողովուրդ, փորձված, ծեծված մի ժողովուրդ, ժամանակն է, որ իր եղած բարեմասնություններին գումարի իմաստություն:

 

 

Մեր ապագան բզկտված, չարչրկված այս փոքրիկ հողակտորն է, մեր միակ հույսն է, խնայե՛նք: Խնայենք ինքներս մեզ, խնայենք մերկացած ջղերով այս ժողովրդին…

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ