Մշնախը ինձ վերջերս Եվրոպական Ժառանգության մասին մի գրություն ուղարկեց: Սկզբում դա ինձ զվարճացրեց, բայց հիմա մի քիչ խորն եմ մտածում ու սարսափում եմ: Ոչ ոք չի կարող հերքել, որ Եվրոպայում մեծ մշակույթային ժառանգություն կա, որը արժանի է ուշադրության, իսկ մենք միշտ մեր կենցաղով եղել են մի ազգ, որը իր մեջ շատ հստակ ու գեղեցիկ կեպով կարողացել է համադրել Եվրոպական(արևմտյան) և Ասիական(արևելյան) մշակույթները և այդ ամենի հետ մեկ տեղ աշխարհում իրա առանձին ուրույն տեղն ունի Հայական մշակույթը: Բայց ի՞նչ ունենք այսօր, ի՞նչ արժեք ենք թողում այսօր: Պատասխանը միանշանակ է՝ գրեթե ոչինչ, ինչով պետք է ներկայանանք աշխարհին, պատասխանը միանշանակ է՝ անցյալով, սակայն մենք անխնա ոչնչացնում ենք նաև մեր անցյալը ու ի՞նչի պետք է հանգենք, քաբաբնոցների՞: Մշնախը պետք է սթափվի ու սկսի պահպանել արժեքները ոչ թե ինձ ՍՄՍ ուղարկել Եվրոպական արժեքների մասին:


Մեղքը, սակայն Մշնախինը չէ, այլ իմն է քոնն է:Միայն Մշնախը չպետք է պահպանի մեր ուեցածը: Վերջերս Էրեբունի Սարում էի ու ամեն մեկը իր անունը պատերին զետեղելը «սուրբ» պարտք էր համարել: Պետք է ազգովի պահենք մեր արժեքները, ոչ թե Մշնախին քննադատենք ու ոչինչ չանենք, կամ քանդենք:

 

 


Էդգար Խաչատրյան