Բանկային համակարգում ընթացիկ տարում տեղի են ունենում ինչպես դրական, այնպես էլ թույլ արտահայտված բացասական փոփոխություններ:Ահա դրանցից մի քանիսը :


Պետական արժեթղթերի ծավալների նվազումը հանգեցրել է բանկային ակտիվների նվազման,սակայն վարկերի աճի միտումները պահպանվում են : Այսպես՝ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերը և այլ փոխատվությունները հուլիսին կազմել են 1 տրիլիոն 859 միլիարդ դրամ և աճը դեկտեմբերի համեմատ կազմել է 5,1%:


Առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերում գերակշռում են արտարժույթով տրամադրվող վարկերը, որը կազմել է 62%:


Վարկերի կառուցվածքում 92,5%-ը կազմում են վարկային ներդրումները, իսկ երկարաձգված վարկերը կազմում են 6,08%, ժամկետանց վարկերը՝ 1,41%:


Սպառողական վարկերը, առևտրի ոլորտի վարկերը և հիպոթեքային վարկերը միասին կազմում են ամբողջ վարկերի մոտ կեսը: Կասկածելի վարկերը կազմել են 23,9 մլրդ. դրամ:


Հուլիսի վերջին բանկային համակարգի ընդհանուր պարտավարությունների ծավալում նկատվել է պարտավորությունների նվազում 0,9%-ով դեկտեմբերի համեմատ,և կազմել է 2 տրիլիոն 464 մլրդ. դրամ :

 

 

Դավիթ Պետրոսյան